▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր է, որ ՌԴ-ում հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան ՀՀ-ի թավշյա հեղափոխության էությունը. Փաշինյան

Անցած տարի Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանում հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան նրա էությունը, նրա պատճառները։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգն այսօր։

 

 

 

 

 

 

 

 

«Ցավոք, մինչեւ հիմա շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել որպես այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքի իրադարձություն։ Բայց մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր ռուս բարեկամները եւ գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չունի, եւ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում։ Դա ազգային արժանապատվության հարց է, եւ իմ անձնական արժանապատվության հարցը։ Նման մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար։ Հայաստանը անկախ երկիր է, անկախ ազգ՝ արժանապատվության բարձր զգացումով»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարեւոր է հուսալի գործընկերներ լինելը. «Եվ մենք կլինենք հուսալի գործընկեր բոլորի համար, ում մենք համարում ենք մեր հուսալի գործընկերը, սրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Իսկ նրանց, ովքեր հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյո՞ք պետք է նրանց մեր գործընկերը համարենք»։

Կարդացեք նաև՝Փաշինյանը հայտնել է Պուտինի եւ Մեդվեդեւի հետ կայանալիք հանդիպումների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին