▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հայտնել է Պուտինի եւ Մեդվեդեւի հետ կայանալիք հանդիպումների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

 

«Դրանից բացի, հուսով եմ՝ այս տարի տեղի կունենա Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ու հանդիպումների կոնկրետ ժամկետները քննարկվել են նաև այդ խոսակցության ընթացքում։

Փաշինյանը նաև ասել է, որ հանդիպումներ են նախատեսվում ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։

Կարդացեք նաև՝Կարևոր է, որ ՌԴ-ում հասարակության բոլոր շերտերը ճիշտ հասկանան ՀՀ-ի թավշյա հեղափոխության էությունը. Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին