▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի պարկուճները փոխվել են. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության և Մարտի 1-ի մասին: Վերջինս ուշագրավ հայտարարություն է արել.

«Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ ցանկացած հարց քննարկվի օբյեկտիվության շրջանակներում: Մեր կառավարությունը 100 տոկոսով հավատարիմ է դրան, որևէ կասկած չունենաք: Ինչ վերաբերում է հաշվեհարդարի լուրերին, կարծում եմ անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, դրա և հնարավորությունը կար, և ժամանակը, և համատեքստը կարող էր լինել: Խնդրում եմ՝ որևէ մեկին որևէ մի գործողություն չդիտարկել անձնական զգացումների, ընկալումների շրջանակում: 

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Հնարավոր է՝ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի ներգրավվածությունը, կարող է լինել նաև վարկած, որ էդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Դա նշանակում է պարկուճների փոփոխությունը նախաձեռնողները պետք է ներգրավվեն ու տան ցուցմունքներ: Պարկուճը եթե լիներ, կնույնականացվեր զենքի հետ, կիմանայինք՝ ով է կրել»:

Կարդացեք նաև՝Ուզում եմ կիսվել մի լավ նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ լավ գաղափար է երկրի վարչապետին մղել անձի երկվության դաշտ. Նիկոլ Փաշինյան

Որ պահին ապացույց ունենամ, այդ պաշտոնյան տեղում աշխատանքից կազատվի. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ են քննարկելու. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին կոչ արեց վերադարձնել ապօրինի ունեցվածքը

Դա տեղի է ունենում 3 սենյակում և ոմանք գալիս-պատմում են մեզ․ ՆիկոլՓաշինյան

Նենց չի՝ բերում են քարտեզը, խաչ եմ քաշում սրճարանի վրա. Փաշինյանը՝ Օպերայի սրճարանների ապամոնտաժման մասին

Ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին