▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր ընտանիքի անվան շուրջ ծավալված խոսակցություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ ընտանիքն ապրել է այնպես, ինչպես նախկինում, բայց արարողակարգային որոշ նրբություններով, ավելի ճիշտ՝ անհրաժեշտություններով: Մենք հիմա ապրում ենք այդ առանձնատանը, Սևանում էլ կա ամառանոց, էնտեղ էլ ենք գնում: Շահարկումներ են հնչում ընտանիքիս ևս Արցախ տանելու մասին: Չեմ պատկերացնում՝ գնամ Արցախ ու էնտեղ ծառայող տղայիս մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ: Երբ ես եղել եմ գործազուրկ եւ ապրել եմ ծայրահեղ ծանր պայմաններում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ ես բանտում եմ եղել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ ես հանրահավաքներ եմ արել, ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին , ի՞նչ է. ես հրաժարվե՞մ իմ ընտանիքից։ Հիմա իմ ընտանիքը ապրում է կառավարական առանձնատանը, որը պահվում է պետական բյուջեի միջոցներով։ Այսօր մենք ուրիշ խնդիր ունենք, այդ տարածքի բոլոր շենքերն ունեն վերանորոգման կարիք, հիմա մենք պետք է միջոցներ տրամադրեք նորոգելու համար, թե թողնենք քանդվի։ Ինչպես Հայաստանում յուրաքանչյուր մարդու, այնպես էլ ինձ համար, իմ ընտանիքը շատ կարևոր է: Հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում ա, ու մենք բոլորս ենք դա հասկանում ենք: Հավաստիացնում եմ, որ մեր կարգավիճակը երբեք չենք չարաշահի: Մենք երբեք մեր կյանքում ճոխություններ չենք ունեցել ու չի լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Միակ տղամարդու քննարկումներից պրծա՞նք, հիմա էլ՝ առաջին տիկնո՞ջն անցանք․․․Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ կիսվել մի լավ նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ լավ գաղափար է երկրի վարչապետին մղել անձի երկվության դաշտ. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ի պարկուճները փոխվել են. Նիկոլ Փաշինյան

Որ պահին ապացույց ունենամ, այդ պաշտոնյան տեղում աշխատանքից կազատվի. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ են քննարկելու. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին կոչ արեց վերադարձնել ապօրինի ունեցվածքը

Դա տեղի է ունենում 3 սենյակում և ոմանք գալիս-պատմում են մեզ․ Նիկոլ Փաշինյան

Բանակցություններից առաջ կարող է Արփին իմ ծոցը քնի, որովհետև դա իմ համար շատ կարևոր է․ Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին