Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: