▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից. Փաշինյան

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը, ասաց.

 

 

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել նախարարը, ասել է, եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը այլ բան մտածի, նա պետք է նախարար չաշխատի։ Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է դրա կարեւորությունը»,-մասնավորապես ասաց վարչապետը՝ հավելելով․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո․ սրա հետ կապված որեւէ հարց ունե՞ք»։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.

«Ես`որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու»:

Կարդացեք նաև՝ Բաքուն արձագանքել է Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությանը

Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց. Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը

Կարդացեք նաև՝ Քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին