▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք...Թեժ կրքեր ԱԺ-ում

«ԱԺ հաճախ բերվում են նախագծեր, որոնց բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի է, իսկ այս նախագծի դեպքում՝ տեղին է պոպուլիզմ բառը»։ Այս մասին այսօր ԱԺ ամբինից իր ելույթում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին:

«Լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից ողջամտության մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ  եղել նախկինին։ Լո՞ւրջ եք ասում, ժողովո՛ւրդ»,- հեգնում է Դանիելյանը, որին ի պատասխան արձագանքում են Բարգավաճ Հայաստանի պատգամավորները։

Շարունակում է՝ հարցադրում անելով, թե ով է ավելի մոտ ժողովրդին. «Նորից եմ ասում, լո՞ւրջ եք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին, շատ լավ եք անում»։

Այս նախադասությունից հետո վրդովվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ տեղից ռեպլիկներ անելով․ «Դու լուրջ ե՞ս խոսում»։

 

 

 

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փորձեց հանդարտեցնել դահլիճը՝ խնդրելով չխախտել ԱԺ կանոնակարգը եւ չընդհատել ելույթ ունեցողին, բայց հավելեց, որ Դանիելյանի ներկայացրած խոսակցությունն ինքնին պոպուլիզմ է։

Նաիրա Զոհրաբյանը Դանիելյանին զսպվածության կոչ արեց. «Այն ինչ արել է Բարգավաճ Հայաստանը, երևի թե Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս դա գնահատելու և հասկանալու»։

Այնուհետև հարցադրում արեց, որ եթե չլինեին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և ևս մի քանիսը, որտեղ կլիներ «Իմ քայլ»-ի գերակշիռ մեծամասնությունը։ Ինչպես նաև կոչ արեց հարգանք ցուցաբերել քաղաքական փորձ ունեցող քաղաքական գործիչների և ուժերի հանդեպ, չփորձել հանրությանն  անընդհատ վախեցենել հակահեղափոխության ուրվականով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին