▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրյուսելում Փաշինյանն ու Ալիեւը շատ կարճ զրույց են ունեցել ընթացիկ իրավիճակի մասին

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

«Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն՝ կենտորնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետեւ կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտութէյունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ոքւնենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե այսօր խոսեցի՞ք Ադրբեջանի նախագահի հետ, պատասխանել է․ «Այո, մի փոքր։ Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»։

Հարցին՝ երբ եք նորից հանդիպելու, Փաշինյանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան, բայց վստահ է, որ բանակցությունները շարունակվելու են․ «Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարեւոր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը  Բրյուսելում մասնակցել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին, որին հրավիրված էր նաեւ Ադրբեջանի նախագահը:

Դիտեք նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարճ հանդիպում են ունեցել Բրյուսելում

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը զարմացավ ու ժպիտով պատասխանեց լրագրողին․․․Վարչապետը Բրյուսելում է

 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին