▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում ենք որոշ հստակեցումների. Մնացականյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին


Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին՝ արդյո՞ք Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց է, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ՝ այո։ «Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

 

 

 

 

Արդյոք ղեկավարների հանդիպման անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվո՞ւմ է առաջիկայում, ԱԳ ղեկավարը հորդորել է՝ մի փոքր էլ համբերել։ «Մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի և հանդիպման համար, ու հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։ Հստա՞կ է արդյոք, որ Վաշինգթոնն է հյուրընկալելու, Զ. Մնացականյանն արձագանքել է, որ ակնկալվում է. «Բայց սխալ կլինի որեւէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ Մամեդյարովը նորից պնդել է, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային գործընթաց, ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում, Զ. Մնացականյանը նշել է. «Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»:

Կարդացեք նաև՝ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիեւը շատ կարճ զրույց են ունեցել ընթացիկ իրավիճակի մասին

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին