▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան». Վիտալի Բալասանյանը՝ իր մեքենայում զենք-զինամթերք փնտրելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում զինված ոստիկանները կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ նշելով, որ պետք է զննեն, քանի որ տեղեկություն ունեն այն մասին, որ մեքենայում զենք-զինամթերք կա:

Վիտալի Բալասանյանի փաստաբանը ոստիկանության ներկայացուցիչների հետ զրուցել է և հաստատել, որ թույլ չեն տալիս զննություն իրականացնել՝ առանց դատարանի որոշման: Նրանք չեն համաձայնել արտաքին զննում իրականացնելուն, որից հետո ոստիկանությունն արձանագրություն է կազմել:

 

 

Նշենք, որ գործողությունը իրականացրել է ոստիկանության վեցերորդ վարչությունը: Վիտալի Բալասանյանի շուրջ իր ընկերները, այլ քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան:

Նշենք, որ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ  ու նշել. Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել:

Տեղեկությունն ու տեսանյութը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին