▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի. Արմեն Սարգսյան

Դաս կքաղենք նախորդ սխալներից. Նիկոլ Փաշինյան

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

Դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանի հուղարկավորությունը՝ Բելգիայում

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. Նիկոլ Փաշինյան



2019-06-16 13:13:35

Արդեն տեղեկացրել ենք, որ ընթանում է Քաղաքացիակամ պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովը։

Համաժողովում առաջինը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթում  ասել է՝ երբ իրենք ժամանակին ասում էին, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխություն, իրենց մեղադրեցին ծախվածության եւ կոնֆորմիզմի եւ նմանատիպ այլ մեղքերի մեջ։ Այնուհանդերձ, Հայաստանում հաղթեց ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։

 

 

 

Սակայն Փաշինյանը նաեւ ասել է, որ այս ընթացքում փորձում են ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում վերակենդանացնել բռնության ենթամշակույթը։ Փաշինյանի խոսքով,  հանրությունն իրավունք ունի ինքն իրեն բռնությունից պաշտպանելու, իսկ դրա երաշխավորը պիտի լինեն իրավապահները, օրենսգիրքը եւ դատարանները։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է 51 000 նոր աշխատատեղ, սակայն ինքը վերջերս մտածում է, որ եթե դրան գումարեն նաեւ ֆեյքերի ու յութուբում դիսլայք տվողների աշխատատեղերը, ապա ավելի շատ կլինի։ Փաշինյանի խոսքով, իսկ երբ սպառեն այդ ֆինանսական ռեսուրսները, նախկին կոռուպցիոն համակարգը, ինչպես իրենք են սիրում ասել՝ կհայտնվեն բոմժի կարգավիճակում։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նաև նշել է․ «Կուսակցությանն անդամագրվելու պահը մարդիկ համարում են կարեւոր կետ, որով սկսվում է հեղափոխական անձի վերափոխումը: Կուսակցության անդամը սեփական գիտելիքների կատարելագործումը համարում է կարեւոր իրադարձություն: Մենք քննադատության լեգիտիմ թիրախն ընդլայնեցինք եւ մեր թիրախը դարձավ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, նաեւ հենց մենք»:

«Գաղափարական շրջադարձային փոփոխության համար մենք ահռելի հարձակման թիրախ դարձանք: Մենք 20 տարի քննադատել էինք իշխանությանը, բայց դրանից ոչինչ չէր փոխվում եւ մտածեցինք, գուցե արդեն ժամանակն է մտածել, թե ընդդիմությունն ի՞նչը այն չի անում: Մեզ համարում էին ծախված, կեղծ ընդդիմություն: Սխալվելը կարող է լինել անգամ մի բան չտեսնելը կամ չնկատելը: Մեր նպատակն ամեն անհատի վաքագծի փոփոխությունն էր»,-ասել է վարչապետը՝ խոսելով կուսակցության անցած ճանապարհի մասին:

«Մեր նպատակն է առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը կրկնապատկել, դա ամրագրված է նաեւ մեր ծրագրի 4Ե կետում: Երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել ծրագրի մեկնարկը, նշում են, որ իրատեսական չէ այդ թիվը: Եթե առաջիկա 20 տարում մեր բնակչությունը ոչ թե 100, այլ 87 տոկոսով աճի, չեմ կարծում, որ դա կհամարվի ձախողում կամ մենք դրանից դժբախտ կզգանք: Մեր նպատակը այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը փոխարինվի աճի միտումով՝ ներգաղթով կամ ծնելիության աճով:

Մեր գաղափարախոսության մասնիկն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բայց պետք է կարողանա իր տաղանդն իրացնել, որը կօգնի ոչ միայն մարդուն, այլեւ պետությանը: Մենք խրախուսում ենք անհատական ջանքն ու աշխատանքը:

Մենք փոխում ենք ստանդարտ գաղափարախոսությունը, ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Մենք մեր անելիքները ձեւակերպում ենք ըստ սրա, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում»:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում աշխատավայրերի կտրուկ աճ է գրանցվել, արձանագրելով, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել, մյուս մասը՝ ինքնուրույն ստեղծվել. «Բայց աշխատավայրի քանակն ավելի շատ կլիներ, եթե արձանագրենք, որ դրանց մի մասը բացվել է ֆեյքերի եւ  յութուբում դիսլայքեր դնողների համար։ Մենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։ Բայց մենք այնքան քաղաքական ռեսուրս ունենք, որ ֆեյքերին եւ դիսլայք դնողներին աշխատանքի դիմաց վճարողները բառի բուն իմաստով կարող են ունենալ բոմժի կարգավիճակ»։

Նիկոլ Փաշինյանը անուն առ անուն ներկայացրեց անհատներին, որոնք անհատական ջանքով, սեփական տաղանդով ու նախաձեռնությամբ գործ են ձեռնարկել, բիզնես սկսել, աշխատատեղեր ստեղծել՝ ապահովելով իրենց, այլ մարդկանց եւ օգուտ տալով պետությանը, խեոսեց կուսակցության գաղափարախոսության մասին, կառավարության՝ անցած 1 տարում կատարած աշխատանքի եւ ապագայի անելիքների մասին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.