▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հո շիզոֆրենիկ չեմ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է. Շարմազանով

 

 

 

Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ից ՀՀԿ անդամ չէ, իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից, հետևաբար նա ազդեցություն չունի կուսակցական որոշումների վրա: Բայց Կարեն Կարապետյանը մեր գործընկերն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և այն խոսակցություններին, թե դա կապ ունի նրա հետ, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, Շարմազանովն ասաց, որ աղերսներ տեսնում է երկու գործերում. «Եվ ոչ միայն այս հարցում: Նիկոլ Փաշինյանի ցանկացած ներքաղաքական գործունեության մեջ կա Փաշինյանի անձնական դիրքորոշումն ու անձնական վրեժխնդրությունը: Նա դատարաններն արգելափակելու անօրինական կոչ արեց, երբ Քոչարյանն ազատ արձակվեց: Նա Արցախի իշխանությունների նկատմամբ սուր հայտարարություններ արեց, երբ Սերժ Սարգսյան Արցախում էր, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան և միջնորդություն ներկայացրեցին»:

Շարմազանովը նշեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ մեկի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես չեմ քննադատում ուրախանալով: Քննադատությունը հոգևոր տառապանք է, մեր սիրտը ցավում է Հայաստանի համար: Ես հո ստահակ չեմ, որ ասեմ՝ ինչքան վատ, այդքան՝ լավ: Ես հո շիզոֆրենիկ չեմ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովի՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Մեր իշխանություններին չեմ նախանձում, մնում է` իրենք պատկերացնեն. Շարմազանով

Ռուս-վրացական լարվածությունը չի բխում մեր պետության շահերից․ Շարմազանով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին