▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը հայտարարել է, որ թքած ունի «ցեղասպանություն» բառի վրա. Բլոգեր

Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը տարակուսանք է հայտնել Շառլ Ազնավուրի հայտարարության առնչությամբ... Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական լոլոների խումբը գլուխը պատին է տվել, որովհետև Ազնավուրը ոչ մի դատապարտելի բան չի ասել,, ավելին, նա ամեն դեպքում ցավոտ իրականությանն է մատնացույց արել, երբ հայտարարել է, թե Թուրքիայի կողմից 1915թ. իրադարձությունների ճանաչման հարցում «թքած ունի ցեղասպանություն բառի վրա»։
Դիտարկենք Ազնավուրի ասածի երկու հնարավոր մեկնաբանություն.
1. Անկախ նրանից, թե ցեղասպանություն կկոչվի դա, գենոցիդ, եխեռն, հայաթափություն... եթե հարցը ճանաչվի, պետք է ճանաչել այն ըստ էության՝ անկախ նրանից, թե ինչ անվանում կտրվի դրան։ Ըստ իս, սա ավելի քիչ հավանական մեկնաբանությունն է։
2. Իսկ ավելի հավանական մեկնաբանությունն այն է, որ պարզապես Ազնավուրն էլ արդեն զզվել է մեր հիմարագույն արտաքին քաղաքականությունից ու դրա հետևանքներից, երբ 20 տարվա ընթացքում միակ բանին, ինչին մենք հասանք՝ Ցեղասպանությունը դարձրեցինք միջազագային հարաբերություններում առևտրի առարկա՝ այդ կերպ արժեզրկելով ու զրոյացնելով այն։ Այնպես որ, եթե ինքը՝ հայ պետությունն է պաթոսային հայտարարությունների ներքո մեծ հաշվով թքում պատմության ու այս ողբերգական իրադարձության վրա, ապա ինչի՞ պետք է ազնավուրը՝ առևտրի առարկա լինելու համատեքստի մեջ թքած չունենա ցեղասպանության վրա։
Իսկ էդ տարբեր Հայ-եսիմինչական բարեկամության խմբերն էլ լավ են սովորել. սփյուռքից փողերը կթում են, մի երկու հատ հայտարարություն են անում, մեկումեջ հանդիպում են ու ֆուրշետների ժամանակ տխուր դեմքերով հերթական արձանագրությունն են ստորագրում, դե մեր չինովնիկներն էլ հավելյալ գոծուղումներ են կպցնում, ու վերջ։ Դե իսկ Ազնավուրին քննադատելը ընդհանրապես ղսմաթ ա, պիառվում են տղերքը էլի։

Գրառումը «Ձկան Աչք» էջից

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին