Երևանում մասնավոր այցով գտնվող արքայազն Չարլզին երեկոյան հյուրասիրել են Դոլմամա ռեստորանում, որտեղ էլ, սովորաբար, պատիվ են տալիս Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին:
Հիշեցնենք, որ, երեքշաբթի, Մատենադրանի առջև բնապահպանները Ուելսի արքայազն Չարլզի` մեր երկիր մասնավոր այցելության առաջին ժամերին ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարում (Վայոց Ձոր) ոսկու հանքի շահագործումը, որը պետք է իրականացվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներդրումներով:Նրանք նախապես Ուելսի արքայազն Չարլզին դիմել էին բաց նամակով:
Բնապահպաններին այդպես էլ չի հաջողվել իրենց բողոքը հայտնել արքայազն Չարլզին, քանի որ նա Մատենադարան է մտել հետնամուտքից. ինչպես նշվում է` այդպես են նրան խորհուրդ տվել արքայական ընտանիքի անվտանգության աշխատակիցները:
Լուսանկարը` Ֆոտոլուր գործակալության: Տեսանյութը` 168.am-ի: