Այսօր 37 համարի երթուղայինի վարորդը ծխում էր, երբ ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա և մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա: Կինը փորձեց կամերաս կոտրել, հետո սկսեց խփել ինձ: Վարորդն էլ փորձում էր ստիպել ինձ, որ իջնեի մեքենայից: Վերջում էլ սպառնացին, թե կիմանան որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ...
Աղբյուրը՝ Seize Ani յութուբյան էջ
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.
Համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ:Ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: