«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր» հաղորդման մարտի 16-ի թողարկումը պատմում է Վարդան Պետրոսյանի ու Հակոբյան ընտանիքների ողբերգության մասին:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի` «Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…» վերնագրված նամակով արձանագրել է այս ռեպորտաժին:
Դերասանը, մասնավորապես նշել է. «Ես հինգ ամիս շարունակ լռել եմ՝ շատերին զարմանք պատճառելով, չեմ խոսել (բացառությամբ մեկ հարցազրույցի), որովհետև Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ: Այո՛, ամեն ինչից բարձր»: Վարդան Պետրոսյանը նաև գրել էր, որ դատարանում բոլոր հարցերի պատասխանները տրվելու են. թե ինչո՞ւ իրենց ձեռնարկած հաշտության քայլերը ոչնչի չբերեցին, թե ինչո՞ւ ինքը փաստաբան վարձեց, ինչո՞ւ է Ֆրանսիայից փաստաբաններ հրավիրել, և ինչո՞ւ առանց նրանց հրաժարվել է դատական նիստից: