Սիրելի հարազատներ, նախ տեղեկացնում եմ, որ Քեսաբում մարդկային կորուստ չկա՝ փարատելով ձեր մտահոգությունները: Ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Լաթաքիա: Մեծամասնությունը տեղավորվել է հարազատների, բարեկամների տներում: Իսկ մոտ 250 մարդ տեղավորվել է եկեղեցու երկու սրահներում: Լաթաքիայի բոլոր միություններն ու կազմակերպությունները քայլեր են ձեռնարկում ՝ ապահովելու կենցաղային բոլոր կարիքները: Լաթաքիայում Քեսաբի բնակիչներին աջակցություն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ, բարեգործական միություններ, պետական հաստատություններ, ինչպես նաև անհատ բարերարներ: Օգնող ձեռքերը շատ են: Չմտահոգուիք : Իսկ ինչ վերաբերում է լուրերին , խորհուրդ եմ տալիս հետևել Facebook -ի Գանձասար , Perio News և Inch ga chiga էջէերին: Ձեզ բարի Օր: Քեսաբը պիտի վերադառնա և քեսաբցին պիտի գոյատևի:
Վրեժ Գարամարտյան
Լաթաքիա
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Քեսաբի բնակչությունը տեղափոխվել է Լաթաքիա: