Հումորիստ-դերասան Հովհաննես Ազոյանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ում է տեսնում որպես ընդդիմության առաջնորդ ասել է, որ հավանում է Նիկոլ Փաշինյանին.
«Ընդդիմությունը որպես այդպիսին շատ բաժանված է: Ինձ շատ է դուր գալիս Նիկոլ Փաշինյանը: Իշխանության գալուց հետո հաջորդ քայլը երկիրը զարգացնելն է, և մենք պետք է այնպիսի մարդ ընտրենք, որ հենց դրանով էլ զբաղվի, այլ ոչ թե հաղթի իշխանությանը: Շատ եմ հավանում Նիկոլին, սակայն չեմ ճանաչում նրա այդ որակները: Միաժամանակ կասկածի տակ էլ չեմ դնում:Նրա խոսքն ինձ համար ամենամաքուրն է»:
Հովհաննեսը հավելել է, որ ինքը կառուցողական ընդդիմախոսության կողմնակիցն է.
«Պետք է համոզիչ լինես ոչ թե քո ընդդիմախոսությունը դրոշի պես առաջ տանելով, այլ բանակցության մեջ լինես հաղթող: Բանակցության կողմնակիցն եմ, սակայն իշխանությունն իրեն դրսևորում է շատ անպարկեշտ և «նագլի» և այդ տեսակ ընդդիմախոսությունը իրավիճակը բերում է բալանսի»:
Հովհաննեսը նաև հաստատել է, այն տեսակետը, որ իր հայացքները ընդդիմադիր են: