▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրանժի համար իր եկամուտը ավելի՞ կարևոր է քան մարդու ճակատագիրը...

«Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի հարգելի անդամներ Աննա Սարգսյան, Երազիկ Գրիգորյան, Կարինե Չոբանյան, Անի Չիբուխչյան, Արծվի Բախչինյան

Հետքը մարտի 31-ին հայտնում է, որ Օրանժի ղեկավարությունը դիմել է ձեզ, որ ի սկզբանե բացառեք Մհեր Ենոքյանի պատմվածքը քննարկել, քանի որ եթե այն մրցանակ ստանա, կխփի իրենց կոմերցիոն շահերին, և դուք այդպես էլ վարվել եք: Նաև, ըստ հրապարկման, Կարին Չոբանյանը ասել է, որ դուք պայմանգիր եք ստորագրել «Օրանժ»-ի հետ, որ ժյուրիի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չեք հաղորդելու և գաղտնի կմնա, թե իրոք նման բան եղել է, թե ոչ: Արդեն այն փաստը, որ նա հիշել է իր ստորագրությունը, ինձ հիմք է տալիս պնդել, որ նախապես ձեր կողմից ընտրված երեք պատմվածքներից երկուսի մեջ եք արել ընտրությունը:
18 տարի բանտախցում գտնվող Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահպատժի ապա ցմահ ազատազրկման մի սպանության համար, որ ենթադրվում է, թե ինքը չի կատարել: Բազմաթիվ փաստեր կան, որ կասկածի տակ են դնում դատավճիռը ու խոսում նրա անմեղության մասին:
Օրանժի մրցանակին նա մասնակցել է «Դեպի ցմահ ազատություն» բանտային դաժան կյանքի վերաբերյալ պատմվածքով, որը մի քայլ էր կալանավորների իրավունքների նկատկամբ հասարկության ուշդրությունը հրավիրելու համար:
Եթե իրոք Օրանժի ղեկավարությունը թեկուզ չնչին չափով, դեր է ունեցել քվեարկության վրա, և հորդորել է ձեզ նրան մրցանակի հավակնորդների միջից անտեսել այն բանի համար, որ դատապարտված է, ապա դուք ևս մի անգամ դատապարտել եք Մհեր Ենոքյանին ցմահ ազատազրկման այն հանցանքի համար, որը ապացուցված չեմ համարում:
Ուրեմն, մրցանակաբաշխությունը եղել է անարդար ու նաև այն թույլ չի տվել, որ Մհերի պատմվածքը ստանա հասարակական հնչեղություն:
Օրանժը առաջնորդվում է իր կոմերցիոն շահերով, և նրա համար իր եկամուտը ավելի կարևոր է քան մարդու ճակատագիրը:
Դուք, որպես մտավորականներ, կարծում եմ, այլ առաջնահերթություններ ունեք:
Ես կոչ եմ անում ձեզ որպես հասարակության ներկայացուցիչների՝ ասել ճշմարտությունը, հանուն ձեր ստորագրության չնպաստել, որ խորտակվեն մարդկանց ճակատագրերը, ստորագրության ու խղճի միջև ընտրեք ձեր խիղճը, Օրանժի կոմերցիոն շահերի ու մարդու իրավունքերի միջև ընտրեք իրավունքը: Անցել են ստալինյան ժամանակները, որ մարդիկ երկյուղելով ճշմարտությունը ասել, իրենց ստորագրության գերին էին դառնում:
Ձեր լռությունը կամ ստորագրությանը հղելը, թե իրավունք չունեք ճշմարտությունը ասել, դիտարկվում է, որ եղել է ճնշում Օրանժի ղեկավարության կողմից և մրցանակաբաշխությունը պետք է չեղյալ հայտարարվի:


Հարգանքներով`

Վահան Իշխանյան

Ցանկացողները կարող են միանալ կոչին

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին