Asekose.am-ի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ավագ որդին` Կարին Հովհաննիսյանը, ով անցած տարեսկզբին ակտիվորեն ներգրավված էր նախընտրական ու հետընտրական գործընթացներին, անցել է ստեղծագործական աշխատանքի ու այժմ Միացյալ Նահանգներում ֆիլմ է նկարահանում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ֆիլմի համար երաժշտությունը գրում է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը:
Հիշեցնենք, որ 26-ամյա Կարին Հովհաննիսյանը երկու տարի առաջ հրատարակել էր «Գերդաստան ստվերաց» կամ «Ստվերների ընտանիքը» գիրքը, որը ներկայացնում է Հովհաննիսյան ընտանիքի երեք սերունդը. սկսած նրա մեծ պապից` Գասպարի, ով, մազապուրծ լինելով 1915-ի կոտորածից, նոր կյանք է սկսել Միացյալ Նահանգներում:
Կարին Հովհաննիսյանն ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (UCLA) և Կոլումբիայի համալսարանի Լրագրության դպրոցը, թղթակցել է «Los Angeles Times»-ին ու «New York Times»-ին: