Համացանցում դժգոհության ալիք է բարձրացրել, որ երեկ գիշեր ավերվել է Երևանի ևս մի պատմամշակութային հուշարձան: Ինչպես տեղեկացրել էր armtimes.com-ը` Ճոպանուղու հարևանությամբ գտնվող, նախկինում Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքը անցած տարվա օգոստոսին անհատույց օգտագործման իրավունքով տրվել էր ՀԱՊԿ ակադեմիային:
Քանդման պատասխանատուն ԱԽ այլեւս նախկին քարտուղար, մի քանի օր առաջ կրկին «ընդդիմադիր» դարձած Արթուր Բաղդասարյանն է: Վերջինս ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից այս ակադեմիայի նախագահի պաշտոնը ստանձնելու հավանություն է ստացել: Իսկ դա նշանակում է, որ շենքը տնօրինում է հենց նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Արտաշ Եղյանը մեզ է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շենքը քանդում: