▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառլ Ազնավուրի` տրանսվեստիտին նվիրված երգին ո՞ր տեղը կտայիք. հարցեր Ինգա և Անուշ Արշակյաններին

«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված Ինգա և Անուշ Արշակյանների` վերջին հարցազրույցը, որում քույրերը, անդրադառնալով Կոնչիտային, մասնավորապես, նշել էին, թե` ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթներըշատ տարբեր ու հակասական քննարկումների տեղիք է տվել:

Վաղը` մայիսի 16-ին, ժամը 17:00-ին, «Ազատություն» TV-ն  ֆեյսբուքյան ասուլիս է կազմակերպել Արշակյան քույրերի հետ. ներկայացնում ենք օգտատերերի մի քանի հարցˋ առանց խմբագրման.

Անի Կաղինյան. «Բարև Ձեզ, ինչքան ես տեղյակ եմ Դուք երբեք հրապարակային հարցազրույցներով հանդես չեք եկել, ես Ձեր կողնորոշումը երբեք չեմ լսել ՀՀ-ում կատարվող մշակույթի, արվեստի, երաժշտության, որևէ մրցույթի հետ կապված ու շատ հետաքրքիր էր, թե ինչու հանկարծ Եվրատեսիլից հետո շատ ակտիվացաք և սկսեցիք հարցազրույց տալ, անգամ ցանկություն ունեք մասնակցելու ասուլիսում»: 

Վահան Իշխանյան. «Ձեր հարցազրույցում ասում եք որ հոմոսեքսուալները հակակրանք են առաջացնում, հետևաբար կոնչիտային նախավերջին տեղն եք տվել: Հարց՝ Շառլ Ազնավուրի հոմոսեքսուալ տրանսվեստիտին նվիրված այս երգը, եթե ձեր ձեռը ընկներ որերո՞րդ տեղը կտայիք

Но настоящий я в ночи,

Когда я в роли «травести»

– Тогда артист я!

Особый номер у меня,

Где обнажаюсь догола

После стриптиза.

И, глядя в зал, я слышу сам

Слова самцов , а также дам,

Да он же гей, А не мужчина.

 

Սիմոն Մաղաքյան. «Արդյոք զգու՞մ եք հակակրանք 19-րդ դարի գրող Ղազարոս Աղայանի հանդեպ, ով գրի է առել հայկական հին զրույց Արեգնազանի մասին, ով ծնվել էր իգական մարմնով, բայց հասուն տարիքում դարձավ տղա»:

Հռիփսիմե Հովհաննիսյան. «Ես Գերմանիայում եմ ապրում, դեմ չեք լինի՞, եթե Առավոտին տված ձեր հարցազրույցը թարգմանեմ և ուղարկեմ էստեղի մամուլին. կարծում եմ՝ Եվրոպան մեծ հետաքրքությամբ կընթերցի»:

Աշոտ Գևորգյան. «Եկածիրինից բացի ԿամիլԲլոգին ո՞նց եք վերաբերվում։ Արսենը գիտի որ դուք իրան համարում եք հոգեկան ու զզվում եք իրանՑից»:

Կարեն Հարությունյան. «Ինգա անունը այլասերված սկանդինավական ծագում ունի։ Ինչո՞ւ եք խայտառակում Անուշին և բնականաբար Հայաստանը»:

Նելլի Արաքելյան. «Իսկ հանրապետականների քարոզարշավներին մասնակցելիս սեփական անձի նկատմամբ համակրա՞նք եք զգում, թե հակակրանք»:

Սևակ Մամյան. «Իսկ տղամարդ երգիչներին գնահատելիս պոտենցիան նախօրոք ստուգում ե՞ք...»:

Վարդան Համբարձումյան. «Անձնական հակակրանք ունե՞ք թոխմախի մհերի, շմայսի, լֆիկ սամոյի, սաշիկի կերպարների նկատմամբ»: 

Վահե Գևորգյան. «Հարգելի ավանդապաշտ հայրենակիցներ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել ցուցաբերել ոչ պռոֆեսիոնալ մոտեցում և անձնական հակակրանքների վրա հիմնվելով քվեարկել»:

Բայանդուր Պողոսյան. Չե՞ք համարում, որ միջազգային երաժշտական մրցույթի վարող լինելը ձեր վրա պահանջ է դնում՝ գոնե հետևել տարրական էթիկայի կանոններին»: 

Հիշեցնենք, որ վերջերս էլ «Ազատություն» ռադիոկայանը նախատեսել էր ֆեյսբուքյան  ասուլիս կազմակերպել Հրաչ Քեշիշյանի հետ, ով ծաղրական ու քննադատական հարցերի պատճառով վերջին պահին  հրաժարվել էր մասնակցել այդ ասուլիսին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին