▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առավոտ»-ը հրապարակել է Անուշ Արշակյանի հարցազրույցի ձայնագրությունը

«Առավոտ»-ը հրապարակել է երգչուհի Անուշ Արշակյանի աղմկահարույց  հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ նա մեկնաբանել է «Եվրատեսիլ 2014»-ում ավստրիացի Կոնչիտա Վյուրստի հաղթանակը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված Ինգա և Անուշ Արշակյանների` վերջին հարցազրույցը, որում քույրերը, անդրադառնալով Կոնչիտային, մասնավորապես, նշել էին, թե` ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթներըշատ տարբեր ու հակասական քննարկումների տեղիք է տվել:

Նշենք, որ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ  Ինգա և Անուշ Արշակյաններն`անդրադառնալով իրենց անվան հետ կապված աղմկահարույց  հոդվածին, երեկ, մասնավորապես,  նշել էին. «Շատ խոսքեր, ընդհանրապես, խեղաթյուրվել են: Հարցազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի տանը, որտեղ մենք մասնակցում էինք բարեգործական ակցիայի, իսկ մեկ ամիս առաջ էլ մենք մասնակցում էինք մտավոր հետամնաց  երեխաներին օգնելու մի միջոցառման.... Իսկ  լրագրողը փոխանակ այդ միջոցառումը լուսաբաներ, ինքը մոտեցավ ու  մեզ հացրեց` «Խոսում եք հայ ընտանիքի մասին, իսկ  ինչպես եք գնահատում «կոնչիտաներին»` ինչ վտանգ են ներկայացնում դրանք»: Ու մենք ընկանք ծուղակը... Մենք պնդում ենք, որ այդ հոդվածում մեր խոսքն աղավաղված է»:

«Մեր շրջապատում կան նման մարդիկ, որոնց հետ մենք ճանապարհ ենք գնում, լավ ժամանակ ենք անցկացնում, դա իրենց գործն է, մենք չենք գնահատել տրանսվեստիտին, այլ գնահատել ենք նրա բեմական կերպարն ու երգը... մեր շրջապատի համասեռամոլները կապացուցեն, որ մենք ինչքան տոլեռանտ ենք ... »,-նշել էին Ինգա և Անուշ Արշակյանները` նշելով նաև, որ չեն հասել, որ հակակրանք ունեն հոգեկան հիվանդների հանդեպ ու ավելացնելով, որ իրենց ընկերները զանգել են իրենց ու տարակուսանք են հայտել,սակայն հասկացել են, որ տպագրվածը զրպարտություն է:


ՁԱՅՆԱԳՐՈՒԹՈՒՆԸ ԼՍԵԼ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին