Երևանի երկնքում երեկ նկատված լուսավոր կետը քննարկումների առիթ է տվել համացանցում` հիմնական հարցն, ինչպես միշտ` Չբացահայտված Թռչող Օբյե՞կտ էր, թե՞ երկնային մարմին... Այն Երևանի երկնքում երևացել է մոտ 30 վայրկյան: Շատերի պնդմամբ` Երևանի երկնքում նկատվածը մետեորիտ էր` երկնաքար, սակայն ոմանք էլ նշում են, որ մետեորիտը նման դանդաղությամբ չի ընկնում և իր հետևից բարակ, անհետացող պոչ` ետնագիծ է թողնում: Ոմանք նշում են, որ նկատվածը , ինչպես երկու տարի առաջ էր, գիտական նպատակներով արձակված հրթիռ է եղել:
Հիշեցնենք, որ նման դեպք Երևանի երկնքում տեղի է ունեցել նաև 2012 թվականի հունիսի 8-ին:
Կարդացեք նաև` Ի՞նչ էր երեկ երկնքում, և որտե՞ղ էր դա...
Տեսանյութը` Տիգրան Խաչատրյանի յութուբյան էջից, լուանկարը`Արթուր Լյումեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից