▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Թոխատյանը` Հովիկ Աբրահամյանի, հարբած պատգամավորների և Շուշան Պետրոսյանի մասին.galatv.am

 Galatv.am-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը նորանշանակ վարչապետի աշխատանքը գնահատելիս նշել է. «Նոր վարչապետին գիտեմ որպես նախկինում ԱԺ նախագահ, պիտի աշխատեն, կերևա: Չի կարելի նախնական որևէ բան ասել որևէ մեկի մասին, օրինակ ինստիտուտ ավարտած դերասանը գալիս է թատրոն, ոնց կարելի է ասել ինչ դերասան է ինքը, կարող է փայլի բեմի վրա, բայց կարող է էդպես գորշ էլ մնա: Նույնն էլ կառավարության մեր անդամներն են, հա, ամեն մեկին առանձին իր ոլորտում եղել են, գիտենք, բայց միասին էս կազմով չեն աշխատել, թող աշխատեն, տեսնենք, ուզում են ինչ-որ ծրագիր ներկայացնել, ասեցին բարձրաձայն, որ ուզում ենք էս անել, էն անել, էկեք սպասենք»:

Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀԿ-ական որոշ պատգամավորների պահվածքին ու այն տեղեկություններին, որ վերջիններս եղել են ոչ սթափ վիճակում, դերասանը նշեց. «Քսաներկու տարի ունենք պետություն, ու  ոչինչ չի փոխվել: Էնպես չի էլի, որ էսօր եղավ ու սաղ արեցին վայ, իսկ ե՞րբ էդպես չի եղել: Հույս կա, որ կփոխվի, եթե հույս չլիներ, երևի թե ես էսօր չէի ապրի էս երկրում, երեխա չէի պահի, բեմ չէի բարձրանա:

Իսկ հարցին, թե ինչպես  կգնահատի երգչուհի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագիծը,  մասնավորապես վերջին դեպքի հետ կապված, երբ վիրավորել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկին, պատասխանեց. «Շուշան Պետրոսյանը իմ լավ ընկերուհին է, ես իրեն շատ հարգում եմ, նաև իր արվեստը, ինքը էմոցիոնալ նատուրա է, որովհետև լինելով արվեստագետ՝ երգչուհի, նկարչուհի, կոմպոզիտոր, հնարավոր է հասցրել են դրան, ամեն դեպքում չի կարելի վիրավորել մարդուն»:

Շարունակությունը  և առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին