«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ-ում իր պատկերացմամբ ռուսական արժեքներ քարոզող Կիսելյովը ԱԺ-էր եկել ոչ թե ռուսական «Մոսկվիչով» կամ «06»-ով, այլ խիստ արեւմտյան, ամերիկյան այս «Համմերով»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում. «Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական լսումների ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, նրա նահատակների հասցեին: Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը»,-ասաց պատգամավորը՝ դատապարտելով նաև նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը: