Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ պատկերված է Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը` հայտնի աղմուկից առաջ և հետո:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա զավեշտը` Կողբ համայնքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու պատին նկարված <<Խորհրդավոր ընթրիքում>> Տավուշի մարզպետի նմանությամբ կերպարի հայտնվելն էր: Ճիշտ է` մարզպետը, ով նախկինում Բագրատաշենի մաքսատան պետն էր, հերքում է այդ նմանությունն ու բոլոր հարցերով առաջարկում է դիմել նկարչին, կրքերը չհանդարտվեցին ողջ շաբաթվա ընթացքում:
Բլոգեր Տիգրան Քոչարյանն, օրինակ, այս առիթով գրել էր.«Ակունք զհամեստության... Լավ է Քրիստոսի տեղը չի. Նկարի վրա, որը գտնվում է Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում, պատկերված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ....»: