Ֆեյսբուքյան Սկանդալիստ անունով օգտատերն ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջը և եկել է հետևյալ եզրահանգման.
«Ժողովուրդ ջան, այսօր պատահական աչքովս ընկավ Բուռնաշի (Աշոտ Աղաբաբյանի) ֆեյսբուքյան էջը, որոշեցի մի քիչ ուսումնասիրեմ, ու չեմ փոշմանել. արդեն մեկ ժամ է ծիծաղում եմ: Մեկդ այս մարդուն բացատրեք` ինչ է Ֆեյսբուքը, ու որ սա իր երազը չի, որտեղ ինքն ու Լիլիթ Կարապետյանը մենակ են:
Ինչ խոսք, նրա մուտքը Ֆեյսբուք բավականին տպավորիչ էր, նա ԵԿԱՎ...
Դեռ մի քանի օր էլ չէր անցել նրա ֆեյսբուքյան դեգերումներից, երբ տեսավ Լիլիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը, և այդ օրվանից Լիլիթը դարձավ Բուռնաշի անքուն գիշերների հերոսուհին...
Տանգոն մենակ չեն պարում,
Տանգոն սրտեր է գերում...»
Կարդացեք նաև «Չգիտեմ` դա էգ է, թե որձ, բայց հոգին շատ կեղտոտ է» հրապարակումը, որում Աշոտ Աղաբաբյանը մեկնաբանում է Լիլիթ Կարապետյանին ուղղված գրառումները: