Fnews.am-ը գրում է. Քաղաքական դաշտի պասիվությունն այսօր լրացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, հայտնի Բուռնաշը, ով ֆեյսբուքյան մեկնաբանություն էր արել հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանի նկարի վերաբերյալ: Հասկանալու համար, թե իրո՞ք պատգամավորը ցանկացել է որոշակի ուշադրության արժանանալ երգչուհու կողմից, կամ էլ սիրահետել նրան, կայքը զրուցել է Աշոտ Աղաբաբյանի հետ, ով տղամարդուն հարիր պահվածքով է հանդես եկել, նշելով, որ առանց կաշկանդվելու «լայքում» ու «քոմենթում» է միայն գեղեցիկը.
-Պրն Աղաբաբյան, ֆեյսբուքում պտտվում են խոսակցություններ, որ Դուք փորձում եք որոշ քայլերի միջոցով հարաբերություններ ստեղծել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ, արդյո՞ք նման ցանկություն կա:
-Լիլիթ Կարապետյանը դեռ երեխա ժամանակվանից իր եղբոր հետ, իր վաղամեռիկ եղբայրը կոմպոզիտոր էր, ով ցավոք սրտի, ավտովթարի հետեւանքով մահացավ, մեր «Արդինի» ստուդիայում էին լինում: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա մեր ամենալավ երգչուհիներից է ու իր նկարը ֆեյսբուքում տեսնելով կոմպլիմենտ եմ արել, գեղեցիկ հայացքի համար: Ես դա չեմ արել ինչ-որ բան նկատի ունենալով: Պարզապես զարմանում եմ, թե ասենք մեկ կոմպլիմենտը ոչ բարի մարդկանց մոտ ինչպե՞ս կարող է առաջացնի կարծիք, իբր ես ուզում եմ Լիլիթի հետ կապվեմ կամ նման այլ բան: Նորից կկրկնեմ.ես նրան շատ լավ եմ ճանաչում, նման ցանկություն չունեմ, ուղղակի կասեմ, որ ամեն մարդ երեւույթը պատկերացնում է իր բնույթին համապատասխան, թե ով իրեն ինչ կասեր եւ նա դրա տակ ինչ կհասկանար: Այս ամենի տակ ոչ մի բան չկա, պարզապես գեղեցիկ հայացք… Դուք հիշում եք երեւի հայտնի երգերից մեկը՝ «Այլ աչեր կան իմ սրտում», այդ երգից ընդամենը մեկ տող եմ գրել: Ես զարմանում եմ, որ երիտասարդությունն այդքան գայթակղված է ինչ-որ մի խոսքից, ինչ-որ մի մտքից կարող է «քոմենտները» յուրովի մեկնաբանել: Պատգամավորն իրավունք չունի՞ ինչ-որ մեկին կոմպլիմենտ անել, ախր այս հարթության մեջ չի կարելի չէ դիտարկել հարցը:
-Իսկ հաճախակի՞ եք ակտիվ լինում ֆեյսբուքում, շատերի՞ նկարներն եք հավանում եւ մեկնաբանում:
-Չէ, ես ինչ գեղեցիկ բան տեսնում եմ՝ «քլիք» եմ անում, որ դա ինձ դուր է գալիս, իսկ ինձ եթե մի բան դուր չի գալիս ոչինչ չեմ անում, այսինքն վերաբերմունք ցույց չեմ տալիս: Շատ նկարներ կան, որոնց ես մեկնաբանել եմ: Ուղղակի ինչ-որ մեկն ինձանով է զբաղվում, փորձում է ինչ-որ կերպ վիրավորած լինի, բայց ես ընդամենը կուզենայի, որ այդ մարդը ու իր տերերը մի բան հասկանան, որ Աղաբաբյան Աշոտին չի կարելի նպատակի մեջ քննադատել կամ զրպարտել: Ով իմ գրածին փորձել է անմիջապես մեկնաբանություն տալ, կասեմ որ իր հոգին տականք հոգի է, ու իր տականք հոգով, տականք վերաբերմունք է ցույց տվել:
-Նման վերաբերմունք Ձեր անձի նկատմամբ, ումի՞ց եք սպասում:
-Ես ոչ մեկից չեմ սպասում: Կա մարդ, ով վատություն անելու համար մեկ է հաճույք է ստանում, նա այդ մարդկանցից է, դրանց մազոխիստ են ասում:
-Փաստորեն գեղեցիկը միշտ հավանել ու մեկնաբանել եք ու շարունակելո՞ւ եք նման ոճով հանդես գալ ֆեյսբուքում:
-Իհարկե, իսկ եթե ես չանեմ կյանքը չի շարունակվի, գեղեցիկը կմահանա… Պատգամավորը Լիլիթ Կարապետյանի հայացքը մեկնաբանեց, կամ էլ թե չէ ասենք Օբամայի կամ Վարդիշաղ Վարդիշաղյանի հայացքը մեկնաբանեց, հետո ի՞նչ: Չգիտեմ դա էգ է, թե որձ, բայց հոգին շատ կեղտոտ է ու նա չի հասկանում, որ նման քայլով իր հեղինակության հետ ավելի շատ է խաղում, քան փորձում է մեկի հեղինակության հետ խաղալ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում