Հուլիսի 31-ին, երբ հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ցավոք, հայկական կողմը երկու զոհ էր տվել`ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:
Ի պատիվ մեր հերոս զինվորների` նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտական պատրաստականություն, ինչի շնորհիվ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Լուսանկարում` Արարատ Վաչիկի Խանոյանը