100-0 բոլորին
Այ էս է իրական ֆլեշ-մոբին մասնակցելն ու իմաստը ․ խնդիրը ոչ թե կանգնել ու գլխին սառը ջուր լցնելն ու ուրախանալն է ու մի տող ասելը` խնդրի մասին կիսատ -պռատ կամ առանց գաղափար ունենալու, այլ՝ հանգանակություն անելն է, որովհետև իրականում էս ամենի իմաստը հենց հանգանակությունն է ու գումարների հավաքումը, ոչ թե ․․․․
Ցուկի ու Գեյթսի էս նախաձեռնությունն ինչ-որ չհասկացվեց ու լրիվ անկապ հունով գնաց․ իմաստը կոչն է՝ առնվազն 100$ նվիրաբերելու ․․․գլխին սառը ջուր լցնելը բարեգործություն չի։
Հիշեցնենք, որ «սառը ցնցուղ» ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային կրելոզ, ԱԿՍ):
Այս ակցիան հասել է նաև Հայաստան և դրան մասնակցում են նաև տարբեր հայտնիներ, սակայն, ակնհայտ է,որ շատերը չեն հասկանում ակցիայի բուն իմաստը: