▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմը ստուգում է տեղեկության հավաստիությունն, ըստ որի Ադրբեջանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Օգոստոսի 26-ին ազերիական ԶԼՄ-րը հաղորդեցին,որ ձերբակալել են հերթական հայ "դիվերսանտին"...

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը այն անվանեց ապատեղեկատվություն և հերքեց...

Սակայն այսօր, թուրք-կոյունլուները հրապարակեցին Նոյեմբերյան քաղաքի բնակիչ`1961 թ.ծնված Սարգիս Անանյանի լուսանկարը...


Հ.Գ.

Քանի որ այս դեպքերը կրում են խրոնիկ բնույթ,ինձ մոտ ԵՐԿՈՒ վարկած կա այս ամենի վերաբերյալ...և մեկը մյուսից վատն է՝ԿԱՄ ՄԵՐ ԳԵՐԻ ԸՆԿՆՈՂՆԵՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԵԲԻԼ ԵՆ ՈՒ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ և ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ,ԹԵ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ,ԿԱՄ ՄԵՐ ՀԱՐևԱՆՆԵՐԸ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ...Երկու դեպքում էլ մենք մտածելու շատ բան ունենք...

 

Գագիկ Համբարյան 

 

Նշենք, որ ըստ լուրերի`  հայկական կողմը ստուգում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության հավաստիությունն, ըստ որի  Հայաստանի 53-ամյա բնակիչ Սարգիս Նորիկի Անանյանը օգոստոսի 26-ին Ղազախի շրջանի Քերիմլի գյուղի շրջանում ապօրինաբար հատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն ու  ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից: Ըստ ադրբեջանական կողմի` Սարգիս Նորիկի Անանյանը, ով  դժգոհել է  Հայաստանում սոցիալական իր վիճակից, ներկայում գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա հետ վարվում են միջազգային իրավունքի  կանոնների համաձայն:

 

Կարդացեք նաև` Ադրբեջանում հայտնված քաղաքացին տառապում է հալյուցինացիաներից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին