▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հայտնված քաղաքացին տառապում է հալյուցինացիաներից. aravot.am

Aravot.am-ը գրել է. Ադրբեջանում հայտնված, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ոգելից խմիչքի հանդեպ հակում ունի: Նա մոտ 10 օր առաջ է վերադարձել Ռուսաստանի Լիպեցկ քաղաքից, ուր բնակվում է նրա որդին: Ռուսաստանում Ս. Անանյանը տառապել է հալյուցինացիաներից: Գտնվելով որդու հետ նույն սենյակում, նա խնդրել է տղային դուռը ամառը փակել, որ սենյակ ներխուժողները իրեն դաժան չծեծեն: Մոտ 10 օր առաջ Սարգիս Անանյանը Ռուսաստանից վերադարձել է Երեւան, մյուս տղայի մոտ, որի հետ,մեր տեղեկություններով, անհաճո զրույց է կայացել: Այնուհետեւ Ս. Անանյանը վերադարձել է Նոյեմբերյան, սակայն հարազատները չեն իմացել, որ նա Ռուսաստանից եկել է: 5 օր առաջ նա հանդիպել է Նոյեմբերյանում բնակվող եղբորը, նրանից հաց խնդրել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Կարդացեք նաև` Հայկական կողմը ստուգում է տեղեկության հավաստիությունն, ըստ որի Ադրբեջանում ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին