Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 5-ին կոտրել էին Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և հրապարակել նրա անձնական նամակագրությունները ՀՊՃՀ վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանի հետ: Ռեկտորը դիմել է ոստիկանությանը. նա պնդում է, որ չարագործներն են ջարդել իր էջը և այնտեղ տեղադրել են հորինված նամակագրություն:
Աղմկահարույց պատմության, դրա հնարավոր պատասխանատուների, Ռուզաննա Հայրապետյանի` այս ամենի կիզակետում հայտնվելու, միջադեպից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հարաբերությունների մասին Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ: Վերջինիս մասնակցությամբ տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան