▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավերի գեղեցկության մրցույթ. ամենագեղեցիկ հավի անունն արդեն հայտնի

 

Չինաստանի Իչան քաղաքում անցկացվել է հավերի գեղեցկության մրցույթ։ Եզրափակիչում ժյուրիին ներկայացել է 7 հավ, որոնց գնահատել են փետուրների խտությամբ, մարմնի չափերով, քայլվածքով և «առանձնահատուկ տաղանդներով», գրում է Лента-ն։
 
Մրցույթում հաղթող է ճանաչվել Մեյ անունով հավը։ Թռչնի տերը՝ Գենգ Փենն ասել է, որ զարմացած չէ իր հավի հաղթանակի առիթով, քանի որ Մեյին համարում է գեղեցկության մարմնացում։
 
Նշվում է, որ մրցույթում հավը հաղթանակի է արժանացել իր պարի համար, որը նա կատարել է չինական ժողովրդական երաժշտության ներքո։ Այնուհետ հավին վաճառել են աճուրդում ավելի քան 800 դոլարով։ Ստացված գումարը հատկացվել է բարեգործությանը։

Չինաստանում հավերի գեղեցկության մրցույթ է անցկացվել, մասնակից «գեղեցկուհիներին» էլ գնահատել են փետուրների խտությամբ, մարմնի չափերով, քայլվածքով և առանձնահատուկ տաղանդներով։  

Հաղթող է ճանաչվել Մեյ անունով հավը, ինչն էլ ընդհանրապես չի զարմացրել «գեղեցկության թագուհու» տիրոջը, քանի որ վերջինիս կարծիքով` Մեյին գեղեցկության մարմնացում է։

Ուշագրավն այն է, որ  հավը հաղթանակի է արժանացել չինական ժողովրդական երաժշտության ներքո ներկայացրած պարի համար: Հաղթանակից հետո էլ Մեյիին ավելի քան 800 դոլարով վաճառել են աճուրդում, իսկ ստացված գումարն էլ օգտագործվել է  բարեգործական նպատակներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին