▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի Օրրան... Մի կյանքի պատմություն

 

Չստացված մանկության մեջ թվացյալ անկատար երազանք, որն արդեն իրականություն է: Նունե Աշուղյանի  մանկության ու պատանեկության տխուր օրերի  էջն արդեն թերթված է: Նունեին անծանոթ էին մանկության անհոգ օրերը, իսկ պատանեկության տարիների  լույսը վառվեց Օրրանի  ճակատագրական հանդիպումով:  Օրրանն  օգնեց Նունեին` թեկուզ և պատանեկության տարիներին հետ բերել կորցրած մանկությունն ու ապրել կյանքի ամենալուսավոր օրերի բաց թողնված բերկրանքը: 
2000 թվականից հիմնադրված Օրրան բարեգործական կազմակերպությունը ձեռք է մեկնել բազում երեխաների ու ծերերի, ովքեր կարիք են ունեցել ոչ միայն սոցիալական օգնության, այլ նաև`  ընտանեկան ջերմության, հոգատարության, հարազատ ու անկեղծ ժպիտի: Օրրանի առավելությունը նրանում է, որ  այն, լինելով մեծ ընտանիք,   իր դուռը թակողին չի կտրում սեփական ընտանիքից, այլ շտկում է  կարիքավոր ընտանիքների կորացած մեջքն ու ամրացնում դրանց  սյուները` Հայաստանի վաղվա սերունդը:  Օրրանը  չի սպասում, որ իրեն դիմեն, ինքն է իր օգնությունն առաջարկում: Իսկ ի՞նչ տվեց Օրրանը Նունեին. Նունեի խոսքով՝ Օրրանի միջոցով ինքը կարողացել է ազատվել բարդույթներից ու իրեն հասարակության լիիրավ անդամ զգալ: Օրրանը նրան դաստիարակել է, օգնել է կրթվել, զարգանալ ու ամենակարևորը Օրրանն իրականությունը է դարձրել նրա ամենանվիրական երազանքը...
Երգչուհի դառնալու երազանքը կատարված է, բայց Նունեի սրտի ամենախորքում  մանկությունից մնացած մի նվիրական  ցանկություն էլ կա, սակայն դեռևս անկատար: Կրկին պատահական ծանոթության արդյունքում այսօր Նունեն ունի հրաշալի ամուսին ու ստեղծել է հրաշալի ընտանիք: Դստերն ու որդուն` մեկ ու կես  տարեկան Թերեզային և չորս ամյա Էրիկին, այսօր Նունեն տալիս է այն ջերմությունն ու ապահովության զգացողությունը, որոնց  կարիքն ինքը ժամանակին շատ է ունեցել: Ավելին, Նունեն իր սկեսուրի հետ ունի իրենց ընտանեկան արտադրամասը, որի ստեղծման գործում դարձյալ մեծ է Օրրանի ներդրումը:
Նունեն գտել է իր երջանկությունը, իսկ երջանկության բանաձևը նրան դարձյալ հուշել է Օրրան բարեգործական կազմակերպությունը: Թեև այսօր նրա կողքին են զավակներն ու  սիրող ամուսինը և նա հպարտանում է իր ստեղծած ընտանիքով, բայց, այնուամենայնիվ,  երբեմն տխրում է: Նունե մտածում է իր ընտանիքի մասին ու  շարունակում է հավատալ, որ կգա մի օր, երբ  իր  մոր ու եղբոր կյանքում ևս հրաշք կկատարվի և նրանք էլ կկարողանան թերթել իրենց կյանքի  տխուր էջը:

Չստացված մանկության մեջ թվացյալ անկատար երազանք, որն արդեն իրականություն է: Նունե Աշուղյանի  մանկության ու պատանեկության տխուր օրերի  էջն արդեն թերթված է: Նունեին անծանոթ էին մանկության անհոգ օրերը, իսկ պատանեկության տարիների  լույսը վառվեց Օրրանի  հետ  ճակատագրական հանդիպումով:

Օրրանն  օգնեց Նունեին` թեկուզ և պատանեկության տարիներին հետ բերել կորցրած մանկությունն ու ապրել կյանքի ամենալուսավոր օրերի բաց թողնված բերկրանքը: 2000 թվականից հիմնադրված Օրրան բարեգործական կազմակերպությունը ձեռք է մեկնել բազում երեխաների ու ծերերի, ովքեր կարիք են ունեցել ոչ միայն սոցիալական օգնության, այլ նաև`  ընտանեկան ջերմության, հոգատարության, հարազատ ու անկեղծ ժպիտի:

Օրրանի առավելությունը նրանում է, որ  այն, լինելով մեծ ընտանիք,   իր դուռը թակողին չի կտրում սեփական ընտանիքից, այլ շտկում է  կարիքավոր ընտանիքների կորացած մեջքն ու ամրացնում դրանց  սյուները` Հայաստանի վաղվա սերունդը: Օրրանը  չի սպասում, որ իրեն դիմեն, ինքն է իր օգնությունն առաջարկում:

Իսկ ի՞նչ տվեց Օրրանը Նունեին. Նունեի խոսքով՝ Օրրանի միջոցով ինքը կարողացել է ազատվել բարդույթներից ու իրեն հասարակության լիիրավ անդամ զգալ: Օրրանը նրան դաստիարակել է, օգնել է կրթվել, զարգանալ ու ամենակարևորը Օրրանն իրականությունը է դարձրել նրա ամենանվիրական երազանքը...

Երգչուհի դառնալու երազանքը կատարված է, բայց Նունեի սրտի ամենախորքում  մանկությունից մնացած մի նվիրական  ցանկություն էլ կա, սակայն դեռևս անկատար: Կրկին պատահական ծանոթության արդյունքում այսօր Նունեն ունի հրաշալի ամուսին ու ստեղծել է հրաշալի ընտանիք:

Դստերն ու որդուն` մեկ ու կես  տարեկան Թերեզային և չորս ամյա Էրիկին, այսօր Նունեն տալիս է այն ջերմությունն ու ապահովության զգացողությունը, որոնց  կարիքն ինքը ժամանակին շատ է ունեցել:

Ավելին, Նունեն իր սկեսուրի հետ ունի իրենց ընտանեկան արտադրամասը, որի ստեղծման գործում դարձյալ մեծ է Օրրանի ներդրումը:

Նունեն գտել է իր երջանկությունը, իսկ երջանկության բանաձևը նրան դարձյալ հուշել է Օրրան բարեգործական կազմակերպությունը: Թեև այսօր նրա կողքին են զավակներն ու սիրող ամուսինը և նա հպարտանում է իր ստեղծած ընտանիքով, բայց, այնուամենայնիվ,  երբեմն տխրում է:

Նունե մտածում է իր ընտանիքի մասին ու  շարունակում է հավատալ, որ կգա մի օր, երբ իր  մոր ու եղբոր կյանքում ևս հրաշք կկատարվի և նրանք էլ կկարողանան թերթել իրենց կյանքի  տխուր էջը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան 

Օպերատոր` Արմեն Հակոբյան-Թամրազյան

Մոնտաժի ռեժիսոր` Էդուարդ Սողոյան

Asekose.am  Փրոդաքշն

Կարդացեք նաև`  100 տարի առաջ չէինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք. «Օրրան»-ի կոչը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին