▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 տարի առաջ չէինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք. «Օրրան»-ի կոչը

«Օրրան» բարեգործական  կազմակերպությունը Արմենիա Մարիոթ հյուրանոցում երեկ կազմակերպել էր 9-րդ  բարեգործական ընթրիքն` իր առջև խնդիր դնելով դրամական միջոցներ հայթայթել երեխաների և տարեցների շրջանակներում մուրացկանությունը կանխելու և հասարակության ուշադրությունը կենտրոնացնելու ծայրահեղ կարիքավոր ընտանիքների խնդիրների վրա:

Այս տարի ևս՝ բարեգործական ճաշն ուներ  իր խորագիրը. ցեղասպանության 100 ամյակի շեմին՝ այն հանրությանը կոչ է անում. «100 տարի առաջ չէինք կարող փրկել մեր երեխաներին, այսօր կարող ենք»: Այս տարվա բարեգործական ճաշին հրավիրված էին բազմաթիվ  կազմակերպություններ, հանրաճանաչ երգիչ-երգչուհիներ, արվեստագետներ, շոուբիզնեսի հայտնի դեմքեր, որոնք Օրրանի գործունեության 14 տարիների ընթացքում միշտ իրենց աջակցությունն են ցուցաբերել վերջինիս: Երեկոյի հյուրերից էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, ով երեկոյի հանդիսավարներից մեկն էր:

Ճաշի ընթացքում  տեղի է ունեցել   բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի են դրվել  արժեքավոր իրեր, արվեստի գործեր, Օրրանի սաների ձեռքի աշխատանքներ: Երկոյի ընթացքում հանգանակված ամբողջ գումարն ուղղվելու է Օրրանի` Երևանի և Վանաձորի կենտրոնների 185 կարիքավոր երեխաներին և 80 միայնակ տարեցներին մեկ տարվա ընթացքում սննդի, կրթական, սոցիալական, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ մատուցելու ծախսերը հոգալու համար: Նշենք, որ բարեգործական աճուրդից հավաքվել է 180 000 ԱՄՆ դոլլար, որից 139 000 դոլարը նվիրաբերել է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը՝ գլխավոր մենեջեր Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ: Իրենց առատաձեռն նվիրատվությունը կատարել են նաև Օրրանի վաղեմի բարեկամներ Գարեգին Օդաբաշյանը և HSBC բանկը: Իսկ երեկոն էլ եզրափակվել է «Մոնո» տորթերի սրահի կողմից պատրաստած շքեղ տորթը, որը գնել է պարոն Յիրիկյանը և մեծ սիրով հյուրասիրել բոլոր ներկաներին: 

Օրրան բարեգործական հասարկական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.-ին   Անկախ Հայաստանի Առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի ջանքերով  և 14 տարինրի ընթացքում օգնել է ավելի քան 5000 կարիքավոր երեխաների` կտրելով նրանց փողոցներից և հնարավորություն տալով սկսել իրենց կյանքը նորովի:  

Կարդացեք նաև`Բարի Օրրան... Մի կյանքի պատմություն

72157648074017722

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին