▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանը Երևանում. ինչպես են նրան դիմավորում ծնողները և հարազատները. tert.am

Արդեն տեղեկացրել ենք, որ ավելի քան մեկ տարվա ադրբեջանական գերությունից հետո Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք: Նա Երևան է ժամանել Մոսկվայից` տարանցիկ  թռիչքով, իսկ մինչ այդ, ինչպես արդեն հայտվել էր, գտնվում է ՄԱԿ-ի փախստականների ճամբարում:

Արդեն Երևանում` «Զվարթնոց» օդանավակայանում Հակոբ Ինջիղուլյանը լրագրողներին պատմել է հետևյալը.

«Ինձ ծեծել են ու ասել են, որ  մեր ասածով չանես ու  չշարժվես, էն չոբանի օրը կընկնես...սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները, այդ թվում Կարմիր Խաչի այցելություններից առաջ, ճնշումների ներքո էին, կանչում էին ու ասում, թե ինչ պետք է խոսեմ: Նամակներիս բովանդակությունն  էլ էին իրենք ասում, թե ինչ պետք է գրեմ»:

Tert.am-ի տեսանյութերում ներկայացված է, թե ինչպես է Հակոբը ժամանումից հետո  առաջին անգամ տեսնում հարազատներին և ծնողներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին