Մինվոդիում` ազգությամբ հայ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքից և սպանությունից հետո` ըստ Քննչական հանձնաժողովի տվյալների, դեպքի մասնակից 33 կասկածյալներից 26-ը կալանավորված են, ևս յոթը հետախուզման մեջ են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ներխուժելով Միվոդիի քաղաքային հիվանդանոց, մոտ 40 հայեր, դաժան ծեծի ենթարկելով, մահվան էին հասցրել 31-ամյա Անատոլի Լարիոնովին:
Իսկ մինչ այդ` Մինվոդիի «Եվգենիա» սրճարանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորվածներից երկուսը` Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը շշով հարվածել են սրճարանի այցելու Ռոման Սավչենկոյի գլխին. վերջինս ընկերների՝ այդ թվում Անատոլի Լարիոնովի հետ ուղևորվում է հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Հիվանդանոցից Ռոման Սավչենկոյի ընկերներից մեկը զանգում է վեճի մասնակից հայերից մեկին և հայհոյում, որից հետո էլ մոտ 4 տասնյակ հայեր ներխուժում են հիվանդանոց և սկսում դաժան ծեծկռտուքը: