shamshyan.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, կիրակի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը: Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր վթարի վայրից բավականին հեռու Գ. Նժդեհի փողոցում հայտնաբերել են «Նիվան»: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Hyundai-ին վարել է 46- ամյա Վահագն Հայրապետյանը, ով բնակվում է Գորիսում, սակայն հաշվառված է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 4/3 հասցեում: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ըստ Գորիսից ստացված հավաստի տեղեկությունների, մարզպետը տեսնելով, որ ՃՈ աշխատակիցներին չի կարողանում համոզել, որպեսզի դեպքը կոծկեն, դիմել է Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանին, ով ըստ գորիսեցիների, նման դեպքեր կոծկելու մեծ «տաղանդ» ունի: Hyundayi վարորդի հայրը Գորիսի նախկին անտառտնտեսության պետ Գրիշան է, ում հարաբերությունները թշնամական են Սյունիքի մարզպետի հետ և գորիսեցիների պատմելով, հնարավոր է մարզպետի որդին կամ նրա թիկնապահ Նիկոլը, միտումնավոր մեքենան վարել են նախկին անտառապետի տղայի մեքենայի վրա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Լիսկայի որդին Մաշտոցի պողոտայում մեքենան վարել է մայթով՝ ոչ սթափ վիճակում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի