▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել, թե ով է սպանել գեղեցկության մրցույթի հաղթողին

Արդեն տեղեկացրել ենք, որ Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում:

Նշվում է, որ գեղեցկության մրցույթի թագուհին և նրա քույրն արդեն մի քանի օր է, ինչ անհետացել էին և որևէ մեկը չգիտեր նրանց գտնվելու վայրը:

Դեպքի առնչությամբ ընթանում էր նախաքննություն, որի միջոցով պարզ է դարձել, որ «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Միսս Հոնդուրասին ու նրա քրոջը սպանել է քրոջ ընկերը:

Պլուտարքո Ռուիս անունով երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել աղջիկներին, իսկ մինչ  այդ իր զոհերին հրավիրել էր իր ծնունդը միասին նշելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին