Արդեն տեղեկացրել ենք , որ Հայաստանում տեղի է ունեցել իր տեսակի մեջ եզակի հարսանեկան արարողություն, որի ժամանակ հարսը եղել է հյուրի կարգավիճակում, միայն հետո՝ փեսայի օրիգինալ անակնկալից հետո, պարզվել է որ հարսը հենց ինքն է:
Օրերս էլ համացանցի հիթ էր դարձել մատուցողի կողմից հարսանեկան տորթը վայր գցելու մասին տեսանյութը, որն ավելի ուշ պարզվեց, որ նույն` նորամուծություններով և «ոտքից գլուխ» բեմադրած հարսանիքի սցենարի մի հատվածն էր և«ծեծկռտուքից» հետո հարսանեկան տորթից հայտնվել է հարսի ծաղկեփունջը:
Համացանցում հայտնվել է բացառիկ հարսանիքի մասին պատմող տեսաշարի 3-րդ հատվածը, որ կոչվում է Զգացմունքների ծաղկեփունջ:
Տեսանյութը` Հայկ Դուրգարյանի յութուբյան էջից է: