▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014 ամենակարևոր իրադարձությունն առաջին թոռնիկի ծնունդն է. Արմինե Հովհաննիսյան

Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է ՕՐՐԱՆ  բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:

-Սիրու՞մ եք Նոր Տարին... Եթե այո, ապա ինչու՞:

-Այո´, որովհետև այն ազդարարում է ՍԿԻԶԲ:

-Ինչպիսի՞ն էր 2014թ-ը Ձեզ համար:

-Լի ընտանեկան ուրախ իրադարձություններով:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր Տարին:

-6 տարեկան, Վարդաշեն, տարվա առաջին ձյուն, սահնակի վրա, սլանում եմ զառնիվայր:

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-Արդեն մոռացության գիրկն է:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-Ընտանիքի առաջին թոռնիկի` Մարալի ծնունդը  (քրոջս` Ալվարդի, թոռնիկն է):

 

 

 

 

 

 

 

 

-2014-ի կորուստը:

-Ազգային առումով՝ նահատակված երիտասարդներ:

-Որտե՞ղ և ու՞մ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Հայաստանում, սիրելիների հետ:

-Ի՞նչ եք անում 00:00-ից անմիջապես հետո:

- Միքիչ թախծոտ համբուրում եմ շուրջբոլոր մարդկանց:

-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ Պապիկից:

-Համբերություն:

-Ի՞նչ եք ակնկալում 2015թ.-ից:

-Անհուն հավատք:

2015 թվականը՝ Եղեռնի 100 ամյակի տարին, անտարակույս, կհամախմբի աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերին մեկ նպատակի և մեկ գաղափարախոսության շուրջ: Ցանկությունս է, որ այդ նույն կուռ միասնությունը լինի նաև ազգային այլ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հայրենիքի բարգավաճումը, պետականության և եկեղեցու ամրապնդումը, միմյանց հանդեպ սերն ու հարգանքը: Ցանկանում եմ՝ ոչ թե փնտրենք հրաշքներ, այլ նկատենք այն հրաշքները, որոնք արդեն մեր շուրջն են, ինչպիսին է հե´նց Սուրբ ծննդյան տոնը, որն ազդարարում է մի աղքատ, անտուն մանկան ծնունդը, և որն այսօր նշվում է միլիոնավոր  տներում: Նկատե´նք այն բոլոր մարդկանց, որ մեր շուրջն են, լինեն նրանք տարեց, թե՝ մանուկ: Բոլորս էլ  Աստծո զավակներն ենք, բոլորս էլ հրաշք և հրաշագործ: Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին