Ֆրանսահայ հայտնի երգիծաբան Մաթյո Մադենյանը, որն անցած սեպտեմբերից թղթակցում է <<Շառլի էբդո>> երգիծական շաբաթահանդեսին, հրաշքով է փրկվել խմբագրատանը տեղի ունեցած սպանդից:
<<Սովորաբար, չորեքշաբթի ժամը 10-ին հավաքվում ենք նորությունների շուրջ մտավարժանքներ անելու: Դա մեզ համար խմելու առիթ է: Այս առավոտ, ժամը 9-ին, ես հաղորդագրություն ուղարկեցի Շարբին (շաբաթաթերթի ծաղրանկարիչներից մեկը, որն այսօր սպանվել է) ասելու համար. <<Չեմ գալու, որպեսզի հաջորդ շաբաթ թագավորական գաթաներ բերեմ, բայց դու անհոգ եղիր, շաբաթ-կիրակի ռեստորան կգնանք>>,- Canal+ -ի եթերում պատմել է Մաթյոն, որը գործընկերների սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսության լրատվական ծրագրերից: