Համացանցում հերթական հուզիչ բանաստեղծությունն է հայտնվել` նվիրված փոքիկ Սերյոժային, որը ներկայացնում ենք ստորև.
Մամ ջան, պապ ջան
Ես եկա ձեզ մոտ, քանզի հոգնել էի
այն սև աշխարհի փուչ գոյությունից
անիրավ կյանքից, դաժանությունից:
Ես փախե՛լ եմ, մա՛մ,
Ես ճողոպրել եմ այդ բանտ հիշեցնող,
բայց «կյանք» խաղացող թատերաբեմից:
Գիտեմ, որ հիմա մի ողջ ժողովուրդ,
մի ամբողջ հայ ազգ սգում է վիշտը…
կորստյան վիշտը…
Բայց ինձ հասկացեք.
Որքան էլ հերոս ու արի լինես,
այսչափ վրեժին հազիվ թե հաղթես:
Հե՜յ, մարդի՜կ, հայե՜ր,
ես Աստծուն կըսեմ,
որ հայն անզոր է այլևս տանել այդչափ «նվազում»
կսկիծ ու մորմոք,
ցավ ու տխրություն:
Իսկ հիմա, սթափվե՛ք,
ու ինձ էլ ներեք,
ես հորս, մորս նաև քրոջս,
պապիս ու տատիս,
հոքուրիս կողքին պիտ հանգչեմ հավետ,
քանզի օրենքն է աչառու կյանքի`
եթե ընտանիք, ուրեմն մեկտեղ:
Չէ՛, մի՛ վշտացեք, ու մի՛ լաք, եղբայրք
Իմ հոգին էդտեղ, գյումրեցո՛ց մեջ է,
անվախ ու տոկուն հայ մարդո՛ց մեջ է:
Էլի կկռվեի ու կպայքարեի,
բայց ներեք` հատեց… ուժերս հատեց:
Մորս ու հորս կանչը զորեղ էր,
դիպավ հենց սրտիս ու…տարա՜վ…տարա՜վ:
Հեղինակ՝ Գայանե Վարդանյան
Աղբյուր` Վերջին Բլոգ