Թարմացում․ Խուլիգանություն, ահաբեկչություն, հրկիզման եղանակով գույքի վնասում. ԱԱԾ–ի շենքի վրա հարձակում գործած անձին մեղադրանք է ներկայացվել 3 հոդվածով․ Asekose.am–ին հայտնեցին ՀՀ ՔԿ–ից։
Նա ձերբակալվել է։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլներ ա շպրտում ԱԱԾ-ի շենքի վրա։ Հայաստանի ԱԱԾ-ն երբեք այսքան խղճուկ վիճակում չի եղել...»։
Հավելենք, որ հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին․ այս մասին էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


