▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել. Սոս Ջանիբեկյան

Արդեն տեղեկացրել էինք, որ Մարտի 22-ին մահացել է սիրված ու տաղանդավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը:

Դերասանի որդին՝ Սոս Ջանիբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել…
Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»դ… բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան...
Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես… 
Երբ աչքերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույսից», թողեցիր «ես»դ հետապնդող պահի մեջ… 
Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտ«Է»նականությունը…որ լսես լռություն…»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին