▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Խաչատուր Սուքիասյանն ակտիվացրել շփումը Սաշիկ Սարգսյանի հետ

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ակտիվացրել է իր շփումը Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հետ:

Նրանց հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում գտնվող «Մարկո Պոլո» բար-ռեստորանում:

Asekose.am-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը ՀՀ նախագահի եղբոր միջոցով փորձում է ստանալ Էկոնոմիկայի նախարարի պարտֆելը:

Մեր աղբյուրը նաև նշում է, որ Խաչատուր Սուքիասյանի համար նախընտրելի  է նաև Կապի ոլորտի ղեկավարումը, եթե Գագիկ Բեգլարյանի ղեկավարած Տրանսպորտի և Կապի նախարարությունից անջատվի այն ու ստեղծվի նոր գերատեսչություն:

Ըստ տեղեկությունների, երկրորդ տարբերակի մասին Խաչատուր Սուքիասյանն ակնարկել է նաև մոտ 2 տարի առաջ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի  միջոցով էր նախկինում  փորձում կապ հաստատել  Սերժ Սարգսյանի հետ: Սակայն  «ծրագիրը» ձախողվել է, երբ այդ մտադրության մասին իմացել են նաև կառավարությունում Խաչատուր Սուքիասյանին չսիրողները:

Ըստ ասեկոսեների, հենց Սաշիկ Սարգսյանի միջնորդությամբ  էլ այս փետրվարին կայացել է Սերժ Սարգսյանի հետ Խաչատուր Սուքիասյանի հանդիպումը, որի ընթացքում  քննարկվել են ՀՀ տնտեսությանը վերաբերող հարցեր:

Ավելի ուշ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Սուքիասյանը ցանկություն էր հայտնել հանդիպելու Սերժ Սարգսյանին` նրանից թույլտվություն ստանալու նպատակով` ի վերջո սկսել և ավարտին հասցնել «Ռոսիա» կինոթատրոնը, որը բավականին երկար տարիներ` որպես տոնավաճառային տարածք է օգտագործվում Սուքիասյանի կողմից:

 

Հեղինակ`

Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին