Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտներն ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հերթափոխով պատվո պահակ կկանգնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Yerkir.am-ի տեսանյութից պարզ է դառնում, որ նույնիսկ հորդառատ անձրևը չի խանգարել դպրոցականներին «պատվո պահակ» կանգնել: