Շատ տարօրինակ է, որ Ծիծեռնակաբերդում դպրոցների կողմից իրակացվող պատվո պահակի միջոցառումները ՖԲ օգտատերերի մի հատվածի կողմից ենթարկվեցին քննադատության:
Պատվո պահակի գաղափարը լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլ) և զոհերի հիշատակը հարգելու յուրօրինակ ձև է: Երեկ հանդիպեցի բազմաթիվ գրառումների, որտեղ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հպարտորեն հիշում էին, թե ինչպես 60-70 ական թվականներին իրենք ևս պատվո պահակ են կանգնել Ծիծեռնակաբերդում:
Իրականում ինձ համար շատ դժվար է բառեր կգտնել, որպեսզի նկարագրեմ, թե ինչի համար չարժի քննադատել այս նախաձեռնությունը և ավելին՝ պետք է հանդես գալ նման այլ նախաձեռնություններով: Ասեմ ավելին՝ մենք պետք է նույնիսկ մեղադրենք ԿԳՆ ին այն բանի համար, որ նման նախաձեռնություն չի եղել ավելի վաղ:
Խնդրում եմ, եկեք զերծ մնանք ու չքաղաքականացնենք ամեն ինչ ինչ պատահում է մեր ճանապարհին, չփնտրենք ամեն ինչում վատը, անկախ մեր հայացքներից ու տարբեր մարդկանց հանդեպ ունեցած մեր սուբյեկտիվ վերաբերմունքից: Զարմանալի է, որ հայոց զեհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելը կարող է ծաղրի կամ քննադատության առիթ տալ ջարդերից մազապուրծ եղած սերունդների զավակների, շատ տարօրինակ է ժող ջան, մենք մեր նախնիների հիշատակը հարգելու դեմ չպետք է ոչինչ ունենք, ամոթ է:
Հիշեցնենք, որ Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտներն ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հերթափոխով պատվո պահակ կկանգնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նախաձեռնության հեղինակը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է